Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփի և Պուտինի հանդիպումը ցույց տվեց՝ նրանք նույն խմորից են

Թրամփի և Պուտինի հանդիպումը ցույց տվեց՝ նրանք նույն խմորից են
09.07.2017 | 09:32

Երբ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ հակվեցին մեկմեկու, հեշտից հեշտ էր տեսնել ու լսել, որքան են նրանք իրար նման՝ գրում է Ռիչարդ Վոլֆը The Guardian-ում՝ մեջբերելով նրանց փոխադարձ սիրալիրությունները: Գայթակղիչ է մտածել, որ Թրամփն ու Պուտինը նույն խմորից են հունցված: Երկուսն էլ սիրում են իրենց բռնակալ ներկայացնել՝ այլախոհության ու քննադատների հարցերը լուծելով դաժանության տարբեր աստիճանով: Թրամփը իր կողմնակիցներին համոզում էր ձեռնամարտի գնալ ցուցարարների հետ և կարծես երևակայում է՝ ինչպես դա անել CNN-ի հետ: Պուտինը նախընտրում է առավել մահացու ու հնարամիտ տարբերակները՝ պոլոնիումի ու փամփուշտների կիրառումով: Երկուսն էլ պարծենում են իրենց ֆիզիկական մարզավիճակով և պատրաստ են ամեն ինչի, որ գերակա դիրք ունենան այլ ղեկավարների հետ անձնական հանդիպումներում:

Պուտինը Մերկելի հետ հանդիպմանը բերել էր իր վիթխարի շանը, իսկ Թրամփը ձեռքսեղմումի ժամանակ նրանց ձեռքերն է տեղահան անում: Երկուսն էլ իրենց կարծում են կործանարար գայթակղիչ հակառակ սեռի համար: Պուտինը, հավանաբար, Բեռլուսկոնիի ոտնահետքերով գնացել է պլաստիկ վիրաբույժների մոտ, որ կատարելագործի իր առանց այդ էլ անդիմադրելի հմայքը: Թրամփը ճարտարապետական մարգարիտ է կառուցել գլխին, որ ձևացնի, թե լիքը մազեր ունի դեռ: Երկուսն էլ նախընտրում են ազգայնական կեցվածքը, երկուսն էլ ուրախ կլինեին մի կողմ նետել համաշխարհային առևտրի համակարգը և Եվրամիությունը (Պուտինը՝ նաև ՆԱՏՕ-ն), երկուսն էլ ինչ-որ պատճառով սիրում են աքացի տալ փոքրիկ Չեռնոգորիային, վերջապես՝ երկուսն էլ տարօրինակ մղում ունեն միմյանց նկատմամբ: Թրամփը գովաբանում է Պուտինին իբրև ուժեղ առաջնորդի, Պուտինն ասում է, որ ռուս հաքերները կարող էին Թրամփին օգնել ընտրություններում հայրենասիրական ազդակներով: Սակայն չկա այդպիսի կենդանի օրգանիզմ՝ Թրամպուտին: Նրանք առանձին կառույցներ են շատ տարբեր կառուցվածքով և նման են ավելի շատ վարակի ու վարակակրի՝ նրանք փոխկապակցված են, բայց յուրաքանչյուրն ունի իր պատրանքները, թե ով է ներկայացնում կյանքի բարձրագույն ձևը:

Պուտինը ճկուն բանակցող է ՊԱԿ-ի գնդապետի հմտություններով՝ կոպիտ ուժ գործադրել, հմայել, մշուշել: Թրամփը պարծենկոտ է, որ ամբողջությամբ տեսանելի է, Ռենոյի ավտոմատներով խաղացողի փորձով, որ հաջողությունը զուգահեռում է ձայնային բարձրահունչ ազդանշաններով: Պուտինը ռազմավարական շահ ունի աշխարհը փոխել իր կարիքներին համապատասխան: Թրամփի ռազմավարական շահը համաշխարհային ԶԼՄ-ների վերնագրերը խթանելն է իր վերնագրերով: Մեկը շախմատ է խաղում, մյուսը պարզապես խաղում է: Նրանք ի վերջո կհեռանան միմյանցից Ասադի ու Փարիզի համաձայնագրի հարցում տարաձայնությունների պատճառով: Այդ տարաձայնությունները չխանգարեցին սիրալիր հանդիպմանը Համբուրգում, երբ Թրամփը ողջունեց Պուտինին ձեռքսեղմումով և մեջքին թփթփացնելով: Հազիվ թե ավանդույթը պարտադրում է այդպես ողջունել նրան, ով ոտնձգություն է արել քո ընտրական գործընթացի նկատմամբ, բայց Թրամփը չի ընտրվել, որ հարգի ավանդույթները: Նա կարգազանց է, ճիշտ ինչպես ռուս հաքերները, որ նրան օգնեցին ընտրվել հայրենասիրական նկատառումներից:
Ռիչարդ ՎՈԼՖ, The Guardian


Հ.Գ. Բայց ի՞նչ են երկուսն էլ ընկել ԱՄՆ նախագահական ընտրությունների հետևից: Թրամփինն անցել է, Պուտինինը դեռ առջևում է, հայրենասիրական նկատառումներով ԱՄՆ նախագահն էլ կարող է օգնել ՌԴ նախագահին ու հաշիվը կդառնա 1։1, նույնիսկ երբ մեկը շախմատ է խաղում, մյուսը պարզապես խաղում է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ